Հայաստանի տարածքում փետրվարի 19-ին արեւելյան շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ արեւմտյան՝ 2-7 մ/վրկ արագությամբ, վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը 19-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում եւ Արցախում կնվազի 8-10, մնացած շրջաններում՝ 4-5 աստիճանով:
Ինչպես NEWS.am-ին տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում փետրվարի 19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Գիշերը մայրաքաղաքում կլինի +1+3, ցերեկը՝ +11+13 աստիճան:
Շրջաններում օդի ջերմաստիճանը.
Շիրակում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +3+8,
Կոտայքում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +3+8,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +3+8,
Լոռիում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +4+7,
Տավուշում՝ գիշերը՝ 0+5, ցերեկը՝ +5+10,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +3+8,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +7+11,
Արմավիրում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13,
Արարատում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -3-8, ցերեկը՝ +3+8,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ 0+3, ցերեկը՝ +10+13,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +2+5, ցերեկը՝ +7+12,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -2+2, ցերեկը՝ +3+8,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ +1+4, ցերեկը՝ +5+10:





























