Caterpillar ընկերությունը ներդրված ջերմացույցուվ առաջին սմարթֆոնն է թողարկել, հայտնում է Gazeta –ն՝ վկայակոչելով The Verge-ը։
Caterpillar S60 նոր սմարթֆոնն ունի ներդրված FLIR ջերմացույց եւ ջրակայունության ստանդարտ, որը թույլ է տալիս սարքը ավելի քան մեկ ժամ 5 մ խորության վրա ջրի տակ պահել։
FLIR Systems ընկերությունը ինքնուրույն ջերմային խցիկներ է մշակում, եւ Caterpillar S60-ն առաջին անգամ կներկայացվի որպես առանձին սարք։ Այն թույլ կտա իրական ժամանակում տեսնել շրջապատի ջերմային ճառագումը եւ «թերմո-տեսանյութ» տեսագրել։ Տեսագրության թույլտվությունը սահմանափակված է VGA (640 x 480 ) ձեւաչափով։





























