Կրեմլը խոստովանել է, որ Իրանին Ս-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման ժամկետների հետ կապված խնդիրներ կան։ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովի խոսքով՝ գործարքի համար մինչեւ հիմա հավուր պատշաճի չեն վճարել։

Պեսկովը Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն Դեհգանի՝ Մոսկվա ժամանելուց հետո հայտնել էր, որ դեռ վաղ է Իրանին Ս-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման ժամկետների մասին խոսել, փոխանցում է ՌԲԿ-ն։

«Ընդհանուր առմամբ քննարկվել են ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցերը»,- ասել է Պեսկովը։ Ինչ վերաբերում է մատակարարման ժամկետներին, Պեսկովը նշել է. «Ժամկետներ դեռ չկան։ Վճարումների հետ կապված խնդիրներ կան։  Գործարքի համար մինչեւ հիմա հավուր պատշաճի չեն վճարել։ Ժամկետների մասին դեռ վաղ է խոսել»,- ասել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ Իրանին Ս-300 զենիթահրթիռային համալիրների մատակարարման մասին  նոր պայմանագիրը կնքվել էր 2015թ. նոյեմբերին։ Գործարքի ընդհանուր գումարը մոտ 1 մլրդ դոլար է կազմում։