Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը եւ ՀԷՑ-ը կլուծեն էլեկտրականության կրկնակի հաշիվների հարցը։ Այս մասին փետրվարի 18-ին լրագրողներին ասել է էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը։
Անդրադառնալով հունվարին էլեկտրաէներգիայի կրկնակի հաշիվների մասին հարցին՝ նա պատասխանել է. «Մենք նույնպես նման բողոքներ ենք ստացել եւ դրանք ուսումնասիրել ենք ՀԷՑ-ի հետ։ Պատասխանն ամենայն հավանականությամբ կգտնվի»։ Հարցին, թե ուր պետք է դիմեն սպառողները, Զախարյանը պատասխանել է. «Դիմել պետք չէ։ Այդ հարցն արդեն քննարկվում է եւ կստանա իր լուծումը»։





























