Ռուսաստանի պաշտպանության նախարար Անատոլի Սերդյուկովը Վաշինգտոնում հայտարարել է, որ Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմակայանները հնարավորություն ունեն կանխել Վրաստանի կողմից հնարավոր ռազմական վտանգը։ Այս մասին հայտնել է «ՓՐԱՅՄ-ՏԱՍՍ»-ը։

Նրա խոսքով, սակայն, Աբխազիայում եւ Հարավային Օսիայում տեղակայված ռուսական ռազմակայանների հզորացում չի նախատեսվում։ «Դրա կարիքը չկա։ Սակայն ես հավատացնում եմ ձեզ, որ վրացական ագրեսիան՝ նման նրան, որը 2008-ին եղավ Հարավային Օսիայի դեմ, զսպելու համար մեզանից հինգ օրից էլ քիչ կպահանջվի »,- ասել է նախարարը։

Նշենք, որ Հարավային Օսիայում ռուսական ռազմակայանները կման 99, Աբխազիայում՝ 49 տարի։