Ուժգին քամին Լոռու մարզում այսօր՝ փետրվարի 18-ին, մի շարք ավերածություններ է արել:

NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Վանաձորում ժամը 15:00-ի սահմաններում հաստաբուն եղևնին ընկել է ուղիղ ճանապարհի մեջտեղում, իսկ Դեմիրճյան փողոցում`բարդիներ են արմատախիլ եղել:

Վանաձորի քաղաքապետարանի կոմունալ բաժնի աշխատակիցների կողմից  քամու հետեւանքով տապալված ծառերը հեռացվել են, երթևեկությունը վերականգնվել է:

ԱԻՆ Լոռու մարզային փրկարարական վարչություն քամու հետ կապված ստացվել է շուրջ 300 ահազանգ:

Այս պահին հոսանքազրկված է Տաշիր քաղաքը, Մեծավանում քամին տանիքներ է պոկել եւ էլեկտրասյուներ տապալել: