Ադրբեջանի Աղդամի զորամասում սեպտեմբերի 16-ին ադրբեջանցի զինվորը սպանել է իր ծառայակցին:

Զինված ուժերի 19-ամյա զինվոր Ամիլ Ռաշիդ օղլի Քերիմովը զենքի հետ անզգույշ վարվելու հետեւանքով գնդակահարել է իր ծառայակից Ռուֆատ Զաուր օղլի Սամեդովին, հաղորդում է Trend-ը:

Փաստի առթիվ հետաքննություն է ընթանում:

Նշենք, որ սա բոլորովին էլ առաջին դեպքը չէ ադրբեջանական բանակում: Միայն սեպտեմբեր ամսին 3 նման դեպք է գրանցվել: