Ուժեղ մրրիկը մոլեգնել է Նյու Յորքում սեպտեմբերի 16-ի երեկոյան, ինչի արդյունքում մոտ 30 հազար մարդ մնացել են առանց էլեկտրականության:

Ուժեղ քամին պոկել է էլեկտրականության լարերը, տարել մի քանի տների տանիքներ եւ արմատախիլ արել բազմաթիվ ծառեր: Ծառերից մեկն ընկել է Քուինս շրջանի մեքենաներից մեկի վրա: Ղեկին նստած կինը մահացել է տեղում:

Տարերքից տուժել են Սթաթեն Այլենդ, Քուինս եւ Բրոնքս շրջանները: