Բաքվում կայացել է Ուզբեկստանի նախագահ Իսլամ Քարիմովի «Գերագույն հոգեւորը՝ անհաղթելի ուժ» ադրբեջաներեն գրքի շնորհանդեսը:
Ադրբեջանում Ուզբեկստանի դեսպան Իսմաթուլլա Իրգաշեւը շնորհանդեսի արարողությանը նկատել է, որ գրքի թարգմանությունը ավելի կամրապնդի երկու երկրների հարաբերությունները:
Գրքում մեծ ուշադրություն է հատկացվում գլոբալացմանը, ժողովուրդների հոգեւոր մշակույթին, ազգային արժեքների ոգով ապագա սերունդներին կրթելու անհրաժեշտությանը եւ այլն:
Դիվանագետի խոսքով, Ուզբեկստանը միշտ աջակցել եւ աջակցելու է ադրբեջանցի ժողովրդին ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:




























