Իրանն ու Թուրքիան ծրագրում են վերակենդանացնել Մետաքսի մեծ ճանապարհը: Այդ մասին հայտարարել է Իրանի փոխնախագահ Մոհամմեդ Ռեզա Ռահիմին՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ ասուլիսում:

Նրա խոսքով, Թուրքիան եւ Իրանը երկու ազդեցիկ երկրներ են, որոնք տարածաշրջանում հատուկ կարգավիճակ ունեն, ինչը կնպաստի խաղաղության, կայունության եւ անվտանգության ամրապնդմանը: «Մենք մտադիր ենք վերականգնել ճանապարհը երկաթուղիների միջոցով: Մենք ուզում ենք Արեւելյան Ասիան կապել Թուրքիայի եւ Իրանի, ապագայում նաեւ Եվրոպայի հետ»,- հայտարարել է Ռահիմին: 

Մետաքսի մեծ ճանապարհով հնում եւ միջնադարում քարավանները Չինաստանից Միջին եւ Առաջավոր Ասիա բեռներ էին տեղափոխում: Այն բացվել է Ք.Ա. 2-րդ դարում: