Facebook ընկերությունը փետրվարի 18-ին պաշտպանել է դատարանի վճիռը բողոքարկելու Apple-ի մտադրությունը։ Դատարանը Apple-ին պարտադրել էր համագործակցել ՀԴԲ-ի հետ «քալիֆորնիացի հրաձիգի» iPhone-ն արգելաբացելու համար, հայտնում է Lenta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։

«Մենք շարունակելու ենք պայքարել ընկերություններին անվտանգության համակարգը թուլացնելու պահանջներ ներկայացնելու դեմ։ Այդ պահանջները վախեցնող նախադեպ կստեղծեն եւ խոչընդոտ կհանդիսանան ընկերության համար իր արտադրանքների անվտանգությունը պաշտպանելու գործում»,- ասել է Facebook-ի ներկայացուցիչը։

Twitter-ի ղեկավար Ջեք Դորսին իր միկրոբլոգում գրել էր, որ պաշտպանում է Թիմ Քուքին եւ Apple-ին։