Հյուսիսային Կորեայի գործարկած արբանյակը շարունակում է անկանոն շարժվել երկրի ուղեծրով, հայտնում է  Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters գործակալությունը։

Փետրվարի սկզբին՝ արբանյակը գործարկելուց 2 օր անց, լրատվամիջոցներն արդեն հայտնում էին, որ Փհենյանի արձակած արբանյակն անկանոն կերպով շարժվում է ուղեծրով։ Որոշ աղբյուրների փոխանցմամբ՝ քաոսային շարժումը անհնար է դարձնում սարքի գործածությունը։

Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռ գործարկելն առաջ էր բերել միջազգային հանրության բացասական արձագանքը։ Հանրությունը ենթադրում է, որ դրա հիմնական նպատակը միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների փորձարկումն է։