Facebook ընկերությունը պլանավորում է Messenger-ում գովազդ ներդնել, հայտնում է Gazeta-ն՝ վկայակոչելով TechCrunch կայքը։

Պարբերականի տեղեկություններով՝ իր ձեռքում է հայտնվել Facebook ընկերության մի փաստաթուղթ, որում ասված է, որ սոցիալական ցանցում իրենց էջերն ունեցող ընկերությունները կարող են անհատական հաղորդագրության ձեւով գովազդ ուղարկել օգտատերերին։ Սակայն դրա համար անհրաժեշտ է, որ օգտատերը դրանից առաջ ընկերության հետ նամակագրություն ունենա։ Նման հնարավորություն Messenger-ում հայտնվել էր 2015թ. օգոստոսին։

Ըստ առկա տեղեկությունների՝ ընկերությունները օգտատերերին գովազդ ուղարկելու հնարավորություն կունենան այս տարվա 2-րդ եռամսյակում։