Իրանում մահապատժի է ենթարկվել զինված հարձակումների, բռնաբարությունների մեջ մեղադրվող Ամիր Բիլչի Քյանգարլու Աբդուլլա օղլուն, հաղորդում է FARS գործակալությունը:
Մահապատիժն իրականացվել է Վարամին քաղաքում:
Ըստ միջազգային լրատվամիջոցների տեղեկությունների, Իրանում տարվա սկզբից մահապատժի է ենթարկվել 100 մարդ. անցած տարի՝ 270 մարդ:




























