Անհասկանալի է, թե ինչու մեկ տարի առաջ նախարարությունները միավորեցին, իսկ հիմա որոշել են տարանջատել ։ Այս մասին փետրվարի 19-ին՝ ՀՀ խորհրդարանի արտահերթ նիստին, ասել է ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։
Նրա խոսքով՝ 2014թ. նոյեմբերին, երբ հիմնավորում էին ԱԻՆ եւ Տարածքային կառավարման նախարարության միավորումը, Կառավարության ներկայացուցիչները խորհրդարանում հայտարարում էին, թե դա կօգնի ավելի նպատակային օգտագործել բյուջետային միջոցները։ Իսկ հիմա հակառակն են պնդում։ «Եվ ինչ երաշխիք, որ վաղը կամ մյուս օրը մյուս նախարարություններն այդպես չեն միավորի եւ առանձնացնի։ Սա վերջ ի վերջո պետություն է, եւ նման քայլերը պետք է բխեն պետական շահերից»,- վրդովվել է Զոհրաբյանը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, տարանջատումը պայմանավորված է Տարածքային կառավարման նախարարությունը ՀՅԴ-ին հանձնելով` վերջինիս իշխող կոալիցիայի մաս կազմելու կապակցությամբ:











