Twitter-ը բիզնես վարելու համար 2 նոր գործառույթ է գործարկում՝ թվիթներից անձնական հաղորդագրությունների վրա հղումներ եւ Customer Feedback հաճախորդների հարցման ծառայություն։ «Հաճախ օգտատերերի եւ ապրանքանիշերի շփումը սկսվում է թվիթներից, իսկ հետո, երբ խոսքը հասնում է անձնական տեղեկության փոխանցմանը, տեղափոխվում է անձնական հաղորդագրությունների ոլորտ։ Հիմա այդ անցումը կարելի է կատարել մեկ քլիքով»,- նշել են ընկերությունից, փոխանցում է Gazeta-ն։

Նոր գործառույթը ապրանքանիշերին թույլ կտա թվիթների մեջ հղումներ ավելացնել։ Օգտատերերը «Ուղարկել անհատական հաղորդագրություն» կոճակը կտեսնեն հենց Twitter-ում նամակագրության մեջ։

Մյուս գործառույթը ավելացվել է, որպեսզի ապրանքանիշերը օգտարերերի շրջանում հարցումներ անցկացնելու հնարավորություն ունենան։