Հայաստանը ցանկանում է Բելառուսի հետ համատեղ նորարարական համաժողովի անցկացնել։ Այս մասին փետրվարի 19-ին Երեւանում ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը։

«Օրակարգը կմշակենք համատեղ։ Կարծում եմ, որ մենք լավ ռեսուրսներ ունենք համագործակցության, հատկապես նորարարության՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության համար, եւ մենք պետք է դրանք օգտագործենք»,- ասել է Կարեն Ճշմարիտյանը։