Փետրվարի 19-ի առավոտյան ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր եւ մարզային վարչությունների ու Վաղարշապատի բաժնի աշխատակիցները ապօրինի զենք-զինամթերք պահելու կասկածանքով, դատարանի որոշմամաբ՝ խուզարկել են Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա խճուղու 4/1 հասցեում գտնվող առանձնատան տարածքը:
Խուզարկությամբ տան հարակից շինություններից մեկում, որն ինչպես շուտով պարզվել է զինանոցի էր վերածվել, հայտնաբերվել է 2 ինքնաձիգ, որսորդական հրացան, նռնականետ իր 10 հրթիռներով, ինքնաձիգի 4 արկղ, նռնակներ, պահունակներ եւ տարբեր տրամաչափի փամփուշտներ:
Հայտնաբերվածն առգարվվել եւ ուղարկվել է փորձաքննության, հանգամանքները պարզվում են:
Կատարվում է քննություն:











