NASA-ի մասնագետները Լիմայի Կարտոֆիլի միջազգային կենտրոնի (CIP) փորձագետների հետ միասին գիտափորձ է կատարում, որը թույլ կտա հասկանալ, թե այդ բանջարեղենի ոչ տեսակները կարող են աճել Մարսի վրա: Գիտնականները կարտոֆիլի հարյուր տեսակ կցանեն եւ կփորձեն դրանք աճեցնել այնպիսի պայմաններում, որոնք, ենթադրաբար, մոտ են Կարմիր մոլորակի պայմաններին: Այս մասին գրում է The Daily Mail-ը:

Ըստ NEWSru.com-ի, փորձի անցկացման համար ծրագրվում է 100 կգ հող վերցնել Պերուի հարավային Ատակամա անապատից, որը համարվում է երկրագնդի ամենաչորային վայրերից մեկը եւ այդպիսով նման է Մարսին: Այն տեղափոխվելու է Լիմա, CIP-ի լաբորատորիա: Այնտեղ վերստեղծվելու են մարսիական մթնոլորտային պայմանները, որը կազմված է գերազանցապես ածխաթթու գազից, իսկ հողը հզոր ուլրամանուշակագույն ճառագայթման կենթարկվի:

Ակնկալվում է կոնկրետ արդյունքներ ստանալ 1-2 տարի անց: