ՌԴ փոխվարչապետ Սերգեյ Իվանովը հերքել է այն տեղեկությունները, թե կարող է Յուրի Լուժկովի փոխարեն դառնալ Մոսկվայի քաղաքապետ: Այդ մասին հայտնում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը: «Ինձ որտեղ ասես, որ չեն նշանակել: Վեց տարում 40 պաշտոնում եմ եղել: Ես մնում եմ աշխատելու կառավարությունում»,- ասել է Իվանովը՝ պատասխանելով հնարավոր փոփոխության մասին հարցին:
Լուժկովի հնարավոր ազատման մասին շշուկները տարածվեցին, երբ դաշնային ալիքները իրենց եթերում սկսեցին քննադատել Մոսկվայի քաղաքապետին: Քաղաքապետը հայտարարել է, թե չի պատրաստվում լքել պաշտոնը, իսկ Կրեմլի աղբյուրը հայտնել է, որ տարածաշրջանի ղեկավարներին նշանակելու եւ ազատելու իրավունք ունի նախագահը»
Հնարավոր թեկնածուների շարքում նշվում են փոխվարչապետներ Սերգեյ Սոբյանինի եւ Իգոր Շուվալովի, ԱԻՆ նախարար Սերգեյ Շոյգուի, նախագահի գործերի կառավարիչ Վլադիմիր Կոժինի, Գեորգի Բոոսի եւ այլոց անունները:





























