Շարմ-էշ-Շեյխում Իսրայելի վարչապետ Բենյամին Նաթանյահուի եւ Պաղեստինյան ինքնավարության ղեկավար Մահմուդ Աբասի միջեւ հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերել, ըստ որի՝ իսրայելա-պաղեստինյան բանակցությունները շարունակվելու են անգամ ահաբեկչական հարձակումների պայմաններում: Այդ մասին բրիտանական արաբալեզու «Ալ-Հայաթ» պարբերականին հայտնել է եգիպտացի բարձրաստիճան աղբյուրը, հաղորդում է izrus.co.il-ը:

Պաղեստինա-իսրայելական ուղիղ բանակցությունները, որ սառեցվել էին 2008թ. վերջին, վերսկսվել են Վաշինգտոնում սեպտեմբերի 2-ին: Բանակցությունների երկրորդ եւ երրորդ փուլերը կայացել են եգիպտական Շարմ-էշ-Շեյխում, Հիլարի Քլինթոնի մասնակցությամբ: