Առնվազն 60 մարդ զոհվել է, եւս 40-ը վնասվածքներ են ստացել Շրի-Լանկայի Բատտիկաոլե քաղաքում որոտացած ուժգին պայթյունի հետեւանքով, հաղորդում են տեղական լրատվամիջոցները:

Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանության բաժնի պահեստում: Անվտանգության ուժերի ներկայացուցիչները կարծում են, որ տվյալ դեպքում խոսքը ահաբեկչության մասին չէ:

Ինչպես նշել է Շրի-Լանկայի բանակի ներկայացուցիչը, ավտոբոսի մեջ գտնվող եւ հողային աշխատանքների համար նախատեսված պայթուցիկ սարքի «անսպասելի դետոնացիան» տեղի է ունեցել Կարադիյանարուի ոստիկանատան մոտ: Միջադեպի զոհերը դեպքի պահին գտնվել են շենքում: