Իրանը մտադիր է միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների արդյունքում Իսլամական հանրապետության նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո 45 մլրդ դոլարի օտարերկրյա ուղղակի ներդրումներ ներգրավել, տեղեկացնում է  Gazeta-ն` վկայակոչելով  Associated Press-ին:

Իրանի ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Ալի Տաեբնիան լրագրողներին տեղեկացրել է, որ օրացուցային նոր տարում, որն Իրանում կսկսվի մարտի  20-ին, Իրանը մտադիր է առնվազն 15 մլրդ դոլարի օտարերկրյա ներդրումներ ներգրավել: 

Նա նաեւ նշել է, որ Իրանը Իսլամական հանրապետության նկատմամբ պատժամիջոցների վերացումից հետո իսկական  «տնտեսական առաջընթացի» հույս ունի: Օտարերկրյա ներդրումներից բացի, Իրանի իշխանությունները հույս ունեն վերադարձնել նավթային շուկայում իրենց մասնաբաժինը: