Կիեւում հարձակվել են «Ալֆա բանկի» եւ «Սբերբանկի», ինչպես նաեւ օլիգարխ Ռինաթ Ահմեդովի գրասենյակի վրա՝ շենքերի վրա քարեր նետելով ու կոտրելով ապակիները, փոխանցում է LifeNews-ը:
Հիմա Կիեւի կենտրոնական հրապարակաում Մայդանում զոհված ակտիվիստների հիշատակին նվիրված ակցիա է ընթանում: Սակայն մի խումբ արմատականներ որոշել են հանրահավաք կազմակերպել կից փողոցներում: Ցույցին մասնակցում են Դոնբասի մարտական գործողություններին մասնակիցներ եւ վետերաններ, ՕՈՒՆ-ՈՒՊԱ-ի, «Աջ սեկտորի» անդամներ, «Այդար» գումարտակի անդամներ:
Առաջին հարձակումը տեղի է ունեցել օլիգարխ Ռինաթ Ահմեդովի գրասենյակի վրա, հետո ակտիվիստները շարժվել են «Ալֆա բանկի» եւ «Սբերբանկի» ուղղությամբ եւ քարեր նետել դրանց վրա: Ցուցարարները վարկային հաստատություններին մեղադրում են Ուկրաինայի ֆինանսական օկուպացիայի մեջ:
«Սբերբանկից» հաստատել են հարձակման փաստը, բայց նշել են, որ շենքին աննշան վնաս է հասցվել:











