Ուկրաինայում այսպես կոչված «Արմատական աջ ուժերի» շտաբի  ներկայացուցիչները պահանջում են օրինական ճանապարհով հեռացնել նախագահին եւ կառավարությանը: Այս մասին ասված է կազմակերպության տարածած հայտարարության մեջ:

«Նախաձեռնող խմբերին կոչ ենք անում  ողջ Ուկրաինայի տարածքով խաղաղ վրանային ավաններ խփել եւ կենտրոնական շտաբի հետ համատեղ համակարգել գործողությունները»,- ասված է հայտարարության մեջ, փոխանցում է «Ստրանա.ուա»-ն:

Ակտիվիստները պահանջում են ազատել քաղբանտարկյալներին եւ չխոչընդոտել վրանային ավան ստեղծելու աշխատանքներին: Նրանք խոստացել են վաղը ներկայացնել վերջնական պահանջները, քանի որ իրենց իսկ բառերով «հեղափոխական իրավիճակը» ծագել է անսպասելի: