Կալինինգրադի «Խրաբրովո» օդանավակայանից տարհանում են ուղեւորներին՝ պայթուցիկ սարքի մասին անանուն զանգից հետո:
Ինչպես հաղորդել է օդանավակայանի ներկայացուցիչը, ահազանգը հնչեցվել է օդանավակայանի ականապատման մասին զանգից հետո: Օդանավակայանի աշխատակիցներն ու ուղեւորները տարհանվել են շենքից եւ գտնվում են ավտոկանգառում: Հատուկ ծառայությունների աշխատակիցները ստուգում են շենքը:
Նման դեպք տեղի էր ունեցել նաեւ 2008թ. հուլիսին, երբ հատուկ ծառայությունների աշխատակիցները կասկածելի փաթեթ էին հայտնաբերել: Դրա մեջ պայթուցիկ էր եղել, եւ սակրավորները պայթեցրել էին այն:




























