Գիտնականների միջազգային խումբն Թեխասի համալսարանի թիմի գլխավորությամբ հայտարարել է միաբջիջի օրգանիզմների նոր խմբի բացահայտման մասին, որոնք կատարելապես հարմարվել են գետնի տակ առանց թթվածնի եւ արեւի լույսի կյանքին:

Օրգանիզմները հայտնաբերել են ՀԱՀ-ի ոսկու հանքերում, 1-3 կմ խորությամբ, ինչպես նաեւ Ելոուսթոունի ազգային պարկի ջերմային աղբյուրներում: Նոր մանրէները Hadesarchaea անունն են ստացել՝ ի պատիվ հունահռոմեական անդրշիրիմյան աշխարհի աստված Հադեսի:

Նոր օրգանիզմների ԴՆԹ-ի անալիզը ցույց է տվել, որ տվյալների փոխանակման համար դրանք օգտագործում են ածխածնի գազ, ինչպես նաեւ ջրածին եւ ազոտի օքսիդ:

Գիտնականները նշում են, որ քիմիական ռեակցիաների հերթականությունը, որի ընթացքում Hadesarchaea-ներն ածխածնի գազն էներգիայի են վերածում, եզակի է բոլոր կենդանի օրգանիզմների շրջանում: