Շիրակի մարզի Հոռոմ գյուղի խաչմերուկում 2014 թ. նոյեմբերի 10-ին տեղի ունեցած դաժան ավտովթարից մահացած 19-ամյա Վանիկ Սարգսյանի ընտանիքում երեխա է ծնվել: Վանիկի մայրը փետրվարի փետրվարի 19-ին որդի է լույս աշխարհ բերել` 3կգ 400գ քաշ ունեցող Հովհաննեսին:
«Անունն ընտրել ենք Վանիս ցանկությամբ: Ինքն ասում էր` եղբայր ունենամ` անունը Հովհաննես կդնենք: Երեխան լույս աշխարհ է եկել հենց յան ժամին, երբ այդ ավտովթարը տեղի է ունեցել: 19-ամյա որդի կորցնելը մեզ համար ծանր էր, բայց Աստված մեզ պագեւեց որդի, որ կարծես այսպես մեր վիշտը թոթափվի»,- NEWS.am-ին ասաց ընտանիքի մայրը` Օֆելյա Պապոյանը:
Փոքրիկ Հովհաննեսի հայրը` Լեւոն Սարգսյանը, գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, նա մի քանի օրից կվերադառնա Գյումրի:
Հիշեցնենք, որ 2014 թ. նոյեմբերի 10-ին միմյանց էին բախվել «Կամազ» մակնիշի ու «Գազել 32» մակնիշի ավտոմեքենաները: «Գազել 32»-ը սպասարկում էր Երեւան -Գյումրի երթուղին: Վթարի հետեւանքով գազելը այրվել էր, 7 ուղեւոր մահացել էր, 7-ը` տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել Գյումրու բժշկական կենտրոն:













