Լոռու մարզի Թեղուտ համայնքում այսօր՝ փետրվարի 21-ին, հանքավայրի հորանն ընկած քաղաքացին մահացել է: Այս մասին NEWS.am-ին հայտնեցին Լոռու մարզի փրկարարական վարչությունից:

Վարչության պետ Հրաչիկ Անտոնյանի խոսքով՝ հորանն ընկնելուն զուգահեռ մեծ քանակությամբ զանգված է թափվել նրա հետեւից, ինչի հետևանքով նա մահացել է: 

4-5 ժամ տեւած աշխատանքերից հետո փրկարարներին հաջողվել է դուրս բերել աշխատակցի դիակը:

Տղամարդը «Թեղուտ ՓԲԸ» աշխատակից, 57-ամյա Հայկ Սարգսյանն է: