Փետրվարի 21-ին Սիրիայում տեղի ունեցած ահաբեկչությունների հետեւանքով ավելի քան 120 մարդ է զոհվել:

Վերջին տվյալներով, 46 հոգի զոհվել է Հոմսի ազ-Զահրա թաղամասում որոտացած պայթյունի հետեւանքով, եւս 80 հոգի էլ՝ Դամասկոսում: Պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը:

ՆԳՆ աշխատակիցների կարծիքով, զինյալները նախ ծրագրել են Հոմսում մեկ ռումբ պայթեցնել, իսկ դեպքի վայրում մարդկանց հավաքվելուց հետո գործողության մեջ դնել երկրորդ ռումբը:

Ըստ ՌԻԱ Նովոստիի, ավելի ուշ հարձակման է ենթարկվել նաեւ Դամասկոսի Սեիդա Զեյնամ թաղամասը: