Բջջային տեխնոլոգիաների Mobile World Congress 2016 ցուցահանդեսում Samsung ընկերությունը ներկայացրել է Galaxy S7 եւ S7 Edge ֆլագմանյան սմարթֆոնների նոր սերունդը, հաղորդում է Gazeta-ն:

Samsung Galaxy S7-ի շարքն, ընդհանուր առմամբ, շարունակում է դիզայներական միտումները, որոնք եղել են նախորդ սերունդներում: Galaxy S7-ը պահպանել է 5,1-դյույմանոց QHD դիսփլեյը, իսկ S7 Edge-ն ստացել է 5,5-դյույմանոց էկրան:

Սմարթֆոնները կաշխատեն Android Marshmallow 6.0-ով եւ Samsung-ի TouchWiz ստանդարտ ինտերֆեյսով:

Սարքերի օպերատիվ հիշողությունը կազմում է 4 ԳԲ: Կախված տարածաշրջանից՝ սմարթֆոնները որպես պրոցեսոր կստանան կամ Snapdragon 820, կամ Exynos: 

Հիմնական էկրանների մեգապիքսելների քանակը նվազել է՝ 16-ից հասնելով 12-ի, սակայն բարելավվել է օբյեկտիվի սենսորը, որը թույլ կտա ավելի շատ լույս ընկալել: