Apple ընկերության հանգուցյալ հիմնադիր Սթիվ Ջոբսի հին սանդալները ԱՄՆ-ում աճուրդում վաճառվել են 2,75 հազար դոլարով: Այս մասին հաղորդում է Heritage Auctions-ի կայքը:
Այդ սանդալները Սթիվ Ջոբսը հագել է 1980-ական թվականներին, հենց այդ ժամանակ էլ նա հիմնադրել է NeXT Inc. Ընկերությունը: Աճուրդում հաղթողի անունը չի հրապարակվում:
Էլի մի քանի իրեր, որոնք պատկանել են Apple-ի հիմնադրին, այդ թվում սպորտային սվիտեր, սեղանի ժամացույց, գրիչ, աճուրդում վաճառվել են 3,4 հազար դոլարով:
Ինչպես հաղորդում է Cult of Mac պորտալը, Սթիվ Ջոբսի ծանոթ խոհարար Մարկ Շեֆը այդ իրերը հավաքել է, երբ Ջոբսը ցանկացել է դրանք աղբանոցը նետել: Շեֆը պատմել է, որ դա հաճախ էր տեղի ունենում, որովհետեւ Սթիվ Ջոբսը «շատ քիչ իրեր էր պահում», հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:





























