Сoca-Cola-ն պահպանել է առաջին տեղը համաշխարհային բրենդների ամենամյա վարկանիշում։ BBC-ի փոխանցմամբ, վարկանիշային աղյուսակը հրապարակել է Interbrand կազմակերպությունը։ Վարկանիշը հրապարակվում է արդեն 11 տարի եւ բոլոր այդ տարիներին Coca-Cola-ն զբաղեցրել է առաջին տեղը։ Այս տարի բրենդը գնահատել են 70,45 մլրդ դոլար։  Պատվո պատվանդանի հաջորդ տեղերում բարձր տեխնոլոգիական ընկերություններն են՝ IBM-ը եւ Microsoft-ը: Նրանց հետեւում են Google-ը եւ General Electric-ը։ Նշենք, որ այս հնգյակից երկուսը՝ Coca-Cola-ն եւ Microsoft-ը Հայաստանում ունեն մասնաճյուղեր։

2010 թ. ամենաթանկ բրենդները

1. Coca - Cola - 70,45 մլրդ դոլար

2. IBM - 64,73 մլրդ դոլար

3. Microsoft - 60,89 մլրդ դոլար

4. Google - 43,56 մլրդ դոլար

5. GE - 42,80 մլրդ դոլար

6. McDonald's - 33,58 մլրդ դոլար

7. Intel - 32,01 մլրդ դոլար

8. Nokia - 29,46 մլրդ դոլար

9. Disney - 28,73 մլրդ դոլար

10. Hewlett-Packard - 26,87 մլրդ դոլար

Հատկանշական է, որ առաջին տասնյակի 9 ընկերություններ ամերիկյան են, եւ միայն մեկը՝ ֆիննական:

Բոլոր բրենդներն էլ, բացի Nokia-ից, նախորդ տարվա համեմատ թանկացել են։ Nokia-ն արժեզրկվել է 15 տոկոսով եւ գնահատվում է ներկայում մոտ 29,5 մլրդ դոլար։