Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, փետրվարի 21-ին, ժամը 22.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Իսակովի պողոտայում՝ ԱՄՆ դեսպանատան մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար` հրդեհի բռնկումով. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են ՃԿԱԿ ՕԽ-ն եւ մեկնել երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Toyota Corolla» մակնիշի 34 TF 757 պ/հ ավտոմեքենան բախվել է ծառին եւ ճամփաբաժան արգելապատնեշին, հրդեհվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդը (32-ամյա Ա. Պ.) եւ ուղեւորը (26-ամյա Ա. Դ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Ա.Պ.-ն տեղափոխվել է «Աստղիկ» ԲԿ, իսկ Ա. Դ.-ն` «Էրեբունի» ԲԿ:
Տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր:
Ավտոմեքենայի դետալները շպրտվել են մոտակա «Nissan Tida» մակնիշի 39 OS 999 համարանիշի ավտոմեքենայի վրա (վարորդ` Ա. Ա.):
Հրդեհը մեկուսացվել է ժամը 22.44-ին, մարվել՝ 22.51-ին: Այրվել է շարժիչի հատվածը եւ սրահը` մասնակի:


































