Facebook ընկերությունում նոր բաժին է բացվել, որը կզբաղվի սոցիալական ցանցերում «վիրտուալ իրականության» (VR) մշակման նախագծի իրականացմամբ: Այս մասին նշված է ընկերության կայքի հաղորդագրությունում:

«Մենք «վիրտուալ իրականության» հարցերով զբաղվող թիմ ենք ստեղծում, որն ամբողջությամբ կկենտրոնանա վիրտուալ իրականության մեջ ապագա սոցիալական փոխգործակցության ուսումնասիրության վրա»,-ասված է հաղորդագրությունում, փոխանցում է Gazeta.-ն:

Նշվում է, որ թիմը կհետազոտի այն, թե ինչպես կարող են օգտատերերը շփվել՝ օգտագործելով ինչպես VR-ի ընթացիկ տեխնոլոգիաները, այնպես էլ հնարավոր երկարաժամկետ հեռանկարները, մինչ VR-ն զարգանում է ավելի կարեւոր համակարգչային պլատֆորմներում»:

Հաղորդագրությունում ասվում է, որ թիմն այդ նպատակների իրականացման համար կաշխատի Oculus-ի եւ Facebook-ի այլ խմբերի հետ համագործակցելով: