Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը մի քանի օրից կվերադառնա աշխատանքի: Այս մասին այսօր՝ փետրվարի 22-ին, խորհրդարանում հերթական քառօրյայի առաջին նիստին հայտնեց ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:
«Գալուստ Սահակյանի առողջական վիճակը լավ է, նա արդեն տանն է, ապաքինվում է եւ մի քանի օրից կվերադառնա աշխատանքի»,- ասաց Հերմինե Նաղդալյանը:
Նշենք, որ Գալուստ Սահակյանը դուրս է գրվել փետրվարի 21-ին: Նա հոսպիտալացվել էր փետրվարի 17-ին երեկոյան, քանի որ ճնշման կտրուկ տատանում է եղել:





























