Ուկրաինայի Գերագույն ռադայում երկրի վարչապետ Արսենի Յացենյուկի հրաժարականի վերաբերյալ որոշման նախագիծ է գրանցվել, տեղեկացնում է «Ուկրաինա 112» հեռուստաալիքը:
Թիվ 4123 որոշման նախագիծը գրանցել է անկախ պատգամավոր Սերգեյ Միշչենկոն:
Ռադայում գրանցվել է նաեւ Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Շոկինի հրաժարականի վերաբերյալ օրենքի նախագիծ: Փաստաթղթի նախագիծը ներկայացրել է Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն: Նախագծի տեքստն այս պահին բացակայում է:





























