Հրաժարականի մասին դիմում է ներկայացրել Ռուսաստանի Տուլայի մարզի ճանապարհային ոստիկան, փոխգնդապետ Իգոր Կոնովալովը, ով Թուրքիայում ձերբակալվել էր բռնաբարության փորձ կատարելու համար։
Կոնովալովի հայտարարությունը Տուլա է բերել նրա փաստաբանը։ Տուլայի մարզի ոստիկանությունից հայտնում են, որ դեռեւս ինֆորմացիա չկա այն մասին, թե ինչու է հեռանում Կոնովալովը, հայտնում է Totalweek-ը։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Թուրքիայում անչափահասի բռնաբարության փորձի կասկածանքով ձերբակալվել է Ռուսաստանի Տուլայի մարզի ճանապարհային ոստիկանության պետը: 46-ամյա փոխգնդապետն իր արձակուրդն անցկացնում էր Թուրքիայում: Ըստ թուրք իրավապահների՝ ռուսաստանցի բարձրաստիճան ոստիկանը բռնաբարել է 16-ամյա մի աղջկա` իր ուղեկցուհու դստերը:
Ռուսաստանի ՆԳՆ-ն չի մեկնաբանել Կոնովալովի ձերբակալությունը, բայց հաստատել է, որ նա այժմ գտնվում է արտերկրում: Ըստ աղբյուրի, ներկայումս ՆԳՆ-ն ստուգումներ է իրականացնում՝ պարզելու, թե ինչպես է ոստիկանն առանց ղեկավարության թույլտվության, հայտնվել Թուրքիայում:





























