Ինչպես հայտնի է, ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակելու տարօրինակ նախաձեռնությամբ, վերջերս հանդես եկավ Լատվիայի նախկին նախագահ, ՄԱԿ-ի քարտուղարի հատուկ բանագնաց Վայրա Վիկե-Ֆրեյբերգան։
Իսկ ադրբեջանական Trend գործակալությանը տված հարցազրույցում դիվանագետն է՛լ ավելի հեռու է գնացել՝ առաջարկելով փոխել հակամարտության կարգավորման ձեւաչափը՝ հաշվի առնելով ԵԱՀԿ Մինսկի խմբի «ապարդյուն» փորձերը։ «Որպեսզի հնարավոր լինի ՄԱԿ-ում Ղարաբաղի հարցով հատուկ ներկայացուցիչ նշանակել, ՄԱԿ-ի որոշ անդամ երկրներ պետք է համապատասխան առաջարկ անեն։ Սակայն բանակցող նոր խմբի ձեււավորման համար ներկայիս խմբի անդամները պետք է համաձայնեն զիջել իրենց դիրքը»,- հայտարարել է Վայրա Վիկե-Ֆրեյբերգան։




























