Թուրքիայում անսպասելի կերպով 40 ուղեւորներով լի ավտոբուս է հրդեհվել։ Այն գալիս էր Վրաստանից։

Ուղեւորների վկայությամբ, սկզբում այրվել է անվադողը, այնուհետեւ կրակը տարածվել է։ Տուժածներ չկան, սակայն ուղեւորները անվտանգությանն կանոնները չպահպանելու համար մեղադրում են «Գոլդեն» ֆիրմային։

«Ավտոբուսի այրվելուց հետո մենք փոքրահասակ երեխաների հետ վեց ժամ բաց երկնքի տակ ենք անցկացրել։ Ոչ ոք մեզ վրա ուշադրություն չէր դարձնում։ Նույնիսկ ջուր չէին բերում։ Հետո եկավ մեկ այլ ավտոբուս, որով շարունակեցինք մեր ճանապարհը, սակայն այն էլ փչացավ, հետո նստեցինք երրորդը։ Ինչպես հետո պարզվեց, այդ ընկերության բոլոր ավտոբուսները տեխնիկական վատ վիճակում էին»,- ասել է ուղեւորներից մեկը։