Րոպեներ առաջ Երեւանի Մատենադարանի հարակից տարածքում սկսվեց ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի հրավիրած հանրահավաքը: Ներկաների ծափահարությունների ներքո հարթակ բարձրացան ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը, ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը, «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը: Հարթակում են նաեւ ՀԱԿ-ի անդամ մյուս կուսակցությունների ղեկավարներն ու անդամները:
Հանրահավաքը բացեց ՀՀՇ վարչության նախագահ Արամ Մանուկյանը, ով նախ շնորհավորեց ներկաներին սեպտեմբերի 21-ին նշվող Հայաստանի անկախության տոնի առթիվ: Նա հայտարարեց, որ Հայ ազգային կոնգրեսը իր պայքարը շարունակելու է ակտիվ գործողություններով, բազմաթիվ երթերով ու հանրահավաքներով:
«ՀԱԿ-ի անդամ ոչ մի կուսակցություն նահանջ չի ապրել եւ մենք բոլորս միասին շարունակելու ենք մեր պայքարը դեպի հաղթանակ»,- հայտարարեց նա:
Նշենք, որ թեեւ հանրահավաքը շատ բազմամարդ չէ, սակայն մարդկանց հոսքը շարունակվում է դեպի Մատենադարանին հարող տարածք:
Հիշեցնենք, որ հանրահավաքից հետո տեղի է ունեալու երթ:





























