ԵՄ հակամենաշնորհային գերատեսչությունները կվերադառնան Google ընկերության գործունեության հետաքննությանը, որին կասկածում են գովազդային քաղաքականության օրենսդրության խախտման մեջ։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները։
Աղբյուրների փոխանցմամբ համացանցում գովազդային ծառայություններ մատակարարող որոշ ընկերություններում հարցումներ են անցկացվել Google-ի քաղաքականության մասին, որոնց նպատակն է եղել տեղեկություններ հավաքել, որոնց հիման վրա հնարավոր կլինի ընկերությանը մեղադրանք ներկայացնել հակամենաշնորհային օրենսդրությունը խախտելու համար, փոխանցում է Gazeta-ն։
Մասնավորապես խոսքը Google-ի եւ Apple-ի միջեւ 1 մլրդ դոլար արժողությամբ համաձայնագրի կնքման մասին է, որի համաձայն՝ Google-ի որոնման համակարգը կմնա iPhone սմարթֆոններում։





























