Կիեւի Մայդան հրապարակում ժամը 18։00-ին վեչե է պլանավորված։ Քարակոթողի մոտ դուրս է եկել մի մարդ, որը ներկայացել է որպես Անդրեյ Ֆոմա եւ հայտնել, որ ինքը համաուկրաինական կազմակերպության նախագահն է։ Նա նշել է, որ ինքը այն մարդկանց առաջնորդներից մեկն է, որոնք այսօր Մայդանում են, փոխանցում է «112 Ուկրաինան»։

Նա հայտնել է, որ այսօր՝ ժամը 18։00-ին «Մայդան Նեզալեժնոստիում» կկայանա վեչե, որտեղ մասնակիցները կներկայացնեն իրենց պահանջները եւ կհամակարգեն գործողությունների պլանը։