Արարատի մարզի Մրգավետ գյուղում փետրվարի 19-ին հայտնաբերված երեխայի դին եղել է կիսաայրված վիճակում: Այս մասին հաղորդագրություն է տարածել ոստիկանությունը՝ երեխայի մասին տեղեկություն ունեցողներին խնդրելով դիմել իրենց:

Ըստ ոստիկանության՝ հնարավոր է՝ երեխայի ծնունդը ընդունել են տնային պայմաններում:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ գյուղի Նժդեհի փողոցի  վերջնամասում՝ դաշտերի մեջ առկա ջրատարում հայտնաբերվել է նորածնի դի: Նորածինը տղա է  եղել:

Հայտնի չէ` նորածինը ինչ հանգամանքներում է հայտնվել ջրատարում: