Թուրքիայի Անադոլուի համալսարանի ուսանողների մի խումբ համալսարանի տարածքում պաստառներ է փակցրել, սակայն ահազանգի հիման վրա համալսարան մեկնած ոստիկանները ծեծել են պաստառներ փակցնել ցանկացող ուսանողներին։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ ոստիկանները ուսանողներ դեմ կիրառել են արցունքաբեր գազ ու վահաններով հարվածել ուսանողների դեմքին։
Դիմադրություն ցույց տված ուսանողներից 2-ը ձերբակալվել են։











