Եղվարդում մոլորված աղավնին դանակահարության պատճառ է դարձել:

Հարեւաններ Գառնիկ Ավետիսյանն ու Հովհաննես Հովհաննիսյանը երկուսն էլ աղավնի էին պահում: Ամեն ինչ սկսվեց նրանից, որ Գառնիկի աղավնաբնում մոլորված աղավնի հայտնվեց:

«Իմ աղունիկը կորել էր, գնացել իջել էր իրենց յանը, գնացի իրենց տուն` ասի սա իմ աղունիկն է: Ասի` տանենք գցենք իմ աղունիկների բունը` իր զույգի մետ: Բերինք գցինք, իրենք էլ համոզվեցին, որ իմ աղունիկն է»,- պատմեց Հովհաննես Հովհաննիսյանը:

Գառնիկ Ավետիսյանին, սակայն, սա չէր համոզել: «Բայց իրենը չէր հաստատ, աղավնին բնից փախչում էր…»,- ասաց նա:

Մոլորված աղավնու տիրոջը պարզելու զրույցն ի վերջո վիճաբանության էր վերածվել, որին միջամտել էր նաեւ Գառնիկ Ավետիսյանի որդին:

«Վրա տվեց տղուս, համարյա մորթում էր: Սովորական դանակ էր, ինձնից անկախ բացեցի, հետեւից ծակեցի, միամիտ եղավ»,- պատմեց Գառնիկ Ավետիսյանը: