2017 թ. Ճապոնիայում շահագործման կհանաձնվի ամբողջովին ռոբոտացված գյուղատնտեսական ֆերման: Այս նորամուծությունը մշակել է Spread ընկերությունը: Ընկերության ներկայացուցիչ Կոձի Մորիսադան պատմել է, որ ավելի քա 4400 քառ մետր մակերես հողատարածքից հնարավոր կլինի ամեն օր ավելի քան 30 000 գլուխ հազար հավաքել: Բոլոր գործերը՝ բացառությամբ սերմնացանից, կատարելու են ռոբոտները, ինչի շնորհիվ ընկերությունը կկարողանա նվազեցնել էներգիայի գործածումը ու կրճատել ծախսերը, հետեւաբար նաեւ՝ պահպանել իր արտադրանքի կայուն գները: Առաջին հինգ տարիներին ընկերությունը ծրագրում է արտադրությունը հասցնել օրական 500 000 գլուխ հազարի, իսկ հետո անցնել այլ կուլտուրաների աճեցմանը, որոնք ավելի շատ ժամանակ են պահանջում, հայտնում է Kedem–ը: