LG Electronics կորպորացիան աշխատանքից ազատել է իր «բջջային բոսսին»՝ Նամ Յոնգին:
Այժմ արդեն LG Electronics-ի նախկին գլխավոր գործադիր տնօրենը լքել է իր պաշտոնը` բջջային բիզնեսում ռեկորդային կորուստների պատճառով:
Հեռացված Նամ Յոնգի տեղը կզբաղեցնի 58-ամյա Կու Բոն-Ջունը՝ մայր ընկերության՝ LG Group-ի տնօրենի եղբայրը:
Թեեւ LG-ն զբաղեցնում է երրորդ տեղը բջջային հեռախոսների արտադրության ոլորտում, նրա բջջային ստորաբաժանումը կորստաբեր է: 2010թ. երկրորդ եռամսյակում LG-ի օպերացիոն կորուստները կազմել են ռեկորդային՝ 103 մլն դոլար: Ընկերությունը հուսով է, որ նոր ղեկավարը կարող է կրճատել տարբերությունը Apple-ի եւ այլ ազդեցիկ ընկերությունների միջեւ:



























