Հայ ազգային կոնգրեսը հանդես է գալիս նոր նախաձեռնությամբ եւ միավորելով բազմաթիվ անհատ քաղաքացիների՝ մարտի 1-ի դեպքերի վերաբերյալ ունեցած բողոքները՝ պետության դեմ դատական հայց է ներկայացնելու։ Այս մասին ՀԱԿ-ի այսօր հրավիրած հանրահավաքում հայտարարել է ՀԱԿ անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանը։
Նրա խոսքով, իրենք տեղական ատյաններից որեւէ ակնկալիք չունեն եւ գնալու են մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
ՀԱԿ համակարգող Լեւոն Զուրաբյանն էլ իր հերթին ավելացրել է, որ երթերի ու ցույցերի նոր ալիք է բարձրանալու, որպեսզի անհասկացողներին հասկացնեն իշխանափոխության անխուսափելիության մասին։





























