ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության մեջ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաքի անվան՝ Ստեփանակերտի կողքին օգտագործվել  է նաեւ Խանքենդի բառը։ ՀԱԿ-ի այս պահին ընթացող հանրավաքի ժամանակ այս մասին հիշեցրել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։ Նա նաեւ հայտնել է, որ Ադրբեջանը շարունակում է իր պայմանները թելադրել միջազգային բոլոր ատյաններում եւ աննախադեպ զիջումներ է կորզում Հայաստանից։

«Հայաստանն այս ամենի դեմ լուրջ քայլեր պետք է նախաձեռնի, ինչի փորձերն արել է ՀԱԿ-ը, սակայն Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից պատասխան է ստացել, որ իրենք մեկնաբանություններ չունեն։ Դա ոչ միայն կատարյալ անգրագիտություն է, այլեւ մարտնչող տգիտություն։ Այս իշխանությունների նպատակը ոչ թե պետության դիրքերն ամրապնդելն է, այլ իշխանությունը մեկ օր ավելի պահելը»,- ասել է Շահնազարյանը։